Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Ոսկե ծիրանը» շրջում է մարզերում

«Ոսկե ծիրանը» շրջում է մարզերում
19.11.2013 | 12:03

«Ոսկե ծիրանն» անիվների վրա շրջիկ փառատոնը հյուրընկալվել է Վայոց ձորում, Սյունիքում, Շիրակում և Լոռիում: Ծրագրի շրջանակում մարզերում ցուցադրվել են «Ոսկե ծիրան» 2012-13 թթ. «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում ընդգրկված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:

Նոյեմբերի 8-11-ին «Ոսկե ծիրանն» անիվների վրա շրջիկ փառատոնը մեկնարկել է Ջավախքում` Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով: Հաջորդ օրերին ցուցադրվել են նաև Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն», Արամ Շահբազյանի «Ջավախք. հավերժական հայրենիք», Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» և Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեք» ֆիլմերը: Ռուսուդան Չկոնիան անձամբ ներկա է եղել իր ֆիլմի ցուցադրությանը, ֆիլմի ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան: «Ոսկե ծիրանի» միջնորդությամբ` Ռուսուդան Չկոնիայի և Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի միջև ձեռքբերված համաձայնությամբ «Ժպտացեք» ֆիլմը նոյեմբերի 15-ից կլինի կինոթատրոնի էկրաններին:
Հավելենք, որ «Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի հեղինակ Կարինե Խոդիկյանը «Ոսկե ծիրանն անիվների» վրա փառատոնի շրջանակներում արժանացել է Ջավախքի պատվավոր քաղաքացու կոչմանը:
Շրջիկ փառատոնը նոյեմբերի 20-ից կհյուրընկալվի Տավուշի մարզում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ